|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ծափաթաղում կորած փոքրիկը` 3-ամյա Տիգրանը, բազմազավակ ընտանիքից է: Այս մասին «Փաստինֆոյին» հայտնել է Ծափաթաղի համայնքապետը` նշելով, որ ընտանիքում 5 երեխա կա։
Նրա փոխանցմամբ` երեխանները դրսում խաղալիս են եղել։ Մեկը վերադարձել է տուն, իսկ Տիգրանը՝ ոչ։ 16:30-ին են նկատել, որ փոքրիկը տանը չէ։ Տիգրանից հետո ևս մի փոքրիկ ունեն ծնողները։
Ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։
Աղբյուր՝ Փաստինֆո