|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի տներից մեկի մոտ խաղալու ժամանակ երեխաները փամփուշտներ են հայտնաբերել:
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է 4 տուփ, 7.62 մմ տրամաչափի 19 փամփուշտ և 3 ցինկապատ արկղ՝ յուրաքանչյուրում 7.62 մմ տրամաչափի 440 փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: