|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Չնայած նրան, որ գործող վարչախումբը տառապում է նախկինատյացությամբ, որոշ անձանց դա չի վերաբերում:
Yerkir.am-ը պարզել է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ոչ միայն եղել է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, այլ նաև հպարտությամբ կրել է կուսակցության կրծքանշանը:
Այդուհանդերձ, դա նրան ամենևին չի խանգարել իշխանափոխությունից հետո ԿԳՄՍ նախկին նախարարի Արայիկ Հարությունյանի օժանդակությամբ դառնալ նախ Ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր, իսկ այնուհետև Փաշինյանի կախիչ-դուշ շոուից հետո էլ՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահ: