|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի կառավարության որոշմամբ Արմեն Ղուլարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։
Արմեն Ղուլարյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության հունվարի 4-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում, որին նիստի մեկնարկին կողմ քվեարկեցին կառավարության անդամները։
Արմեն Ղուլարյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահն էր 2021 թվականի հունվարի 27-ից։