|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ստամբուլը կրկին կդառնա ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունների հաջորդ փուլի անցկացման վայրը։ Այս մասին RT–ին հայտնել է բանակցային խմբի աղբյուրը։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Ռուսաստանը պատրաստ է ուկրաինական կողմի հետ բանակցությունների երրորդ փուլի անցկացմանը, սակայն Կիևից առաջարկներ դեռ չկան: Մոսկվան սպասում է ուկրաինական կողմի առաջարկին` բանակցությունների երրորդ փուլի վերաբերյալ։
Հիշեցնենք` Ռուսաստանն ու Ուկրաինան հունիսի 2-ին բանակցությունների երկրորդ փուլ անցկացրին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Հանդիպման ընթացքում կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրեր փոխանակեցին և պայմանավորվեցին գերիների լայնածավալ փոխանակում