|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ստամբուլը դառնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հիմնական հարթակը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, գրում է interfax.ru-ն։
«Ստամբուլի հարթակը դառնում է հիմնական հարթակը բոլոր ոլորտներում բանակցություններ վարելու համար՝ կապված Սև ծովի, Սևծովյան գործարքի, հացահատիկի գործարքի, իսկ այժմ էլ ռուս-ուկրաինական բանակցությունների հետ», - ասել է Շոյգուն Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օքայ Մեմիշի հետ հանդիպման ժամանակ:
Նա շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ղեկավարությանը ռուս-ուկրաինական բանակցություններ վարելու համար Ստամբուլի հարթակը տրամադրելու համար։
«Մենք գիտենք, որ Անկարան զգալի ջանքեր է գործադրել, այդ թվում՝ անվտանգության ապահովման առումով, պատվիրակությունների աշխատանքի համար օպտիմալ պայմաններ ստեղծելու համար», - ասել է Շոյգուն։
«Մենք Անկարայի հետ կապված ենք առևտրի, տնտեսական և էներգետիկ ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի հաջող իրականացմամբ»,- հավելել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Ըստ Շոյգուի՝ երկկողմ համագործակցության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է երկու երկրների ղեկավարների միջև վստահության երկխոսության ինտենսիվությամբ. ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կանոնավոր կերպով շփվում են հեռախոսով։