|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Լիվերպուլ»-ի և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Դիոգու Ժոտան մահացել է ավտովթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Վթարը տեղի է ունեցել հուլիսի 3-ի առավոտյան։
Ավտոմեքենան, որում եղել է նաև ֆուտբոլիստի 26-ամյա եղբայրը, դուրս է եկել ճանապարհահատվածից ու այրվել է։
Տարբեր աղբյուրների տեղեկություններով՝ պատճառներից մեկը կարող է լինել անվադողի վնասվելը։
Հունիսի 22-ին տեղի էր ունեցել Դիոգու Ժոտայի հարսանիքը։ Ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նաև անգլիական «Վուլվերհեմփթոն», պորտուգալական «Պորտու» և իսպանական «Աթլետիկո» ակումբներում։