|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր տեղեկություն տարածվեց, որ հրաժարական է տվել Նոր Նորքի սկանդալային թաղապետ, ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Տիգրան Տեր-Մարգարյանը։
Մամուլի տեղեկություններով՝ նա ազատման դիմումը գրել է դեռ երկուշաբթի օրը, սակայն մինչ օրս դեռ չեն ստորագրել՝ հավանաբար այն պատճառով, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս օրերին գտնվում է Լոնդոնում։
Ըստ տեղեկությունների՝ Տեր-Մարգարյանին կփոխարինի «Հանրապետություն» կուսակցության անդամ Մարատ Սևոյանը, որին երեկ նշանակել են Նոր Նորքի թաղապետի տեղակալ։