|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Առավոտյան Իրանը հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսել Իսրայելի ուղղությամբ, ամբողջ երկրում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Իսրայելի կենտրոնական հատվածներում իրանական չորս բալիստիկ հրթիռների հարվածներից զոհվել է 4 մարդ, 87 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
Թել Ավիվի մոտակայքում գտնվող Պետահ Տիկվա քաղաքի իշխանությունների փոխանցմամբ, իրանական հրթիռները հարվածել են 20-հարկանի բնակելի շենքի՝ վնասելով 4-րդ և 5-րդ հարկերը։ Ըստ արտակարգ ծառայությունների հաղորդագրության՝ շենքում, ամենայն հավանականությամբ, ոչ ոք չկա, սակայն փրկարարներն, այնուամենայնիվ, շարունակում են որոնումները։