|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսրայելի ռազմաօդային ուժերը օդային հարվածներ են հասցրել արգելափակված Գազայի հատվածի տարածքին:
Էքսկլավից հարավ գտնվող Ռաֆահ, Խան Յունուս և Բեյթ Լահիա քաղաքներում պաղեստինյան դիմադրության խմբերի չորս թիրախ օդային հարձակման է ենթարկվել։
Իսրայելի Պաշտպանության բանակը Twitter-ում հայտնել է, որ հարվածները հասցվել են ռազմական ճամբարի, զենքի արտադրության օբյեկտի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման թունելին:
Զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդվում:
Իսրայելի իշխանությունները երեկ հայտնել են, որ «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը Գազայից վերջին 48 ժամվա ընթացքում արձակված երեք հրթիռ է ոչնչացրել: