|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գիշերը անօդաչուների զանգվածային հարձակում է հետ մղվել։ Տուժածներ չկան, հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եվգենի Պերվիշովը։
«Հունիսի 11-ի լույս գիշերը ուկրաինական ռեժիմի անօդաչուների զանգվածային հարձակում է հետ մղվել Կոտովսկում։ Խոցված անօդաչուներից մեկի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարվել է հրշեջ ստորաբաժանումների կողմից։ Տուշածներ չկան», – գրել է նա։
Մարզպետի պաշտոնակատարի խոսքով՝ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները։ Իրավիճակը վերահսկողության տակ է։