|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մարտունու վրա հարձակումը հետ է մղվել Արցախի հերոսների զավակների կողմից: Այս մասին @wargonzo նախագծի ղեկավար, ռուս լրագրող Սեմյոն Պեգովի հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ անցյալ պատերազմի դաշտային հայտնի հրամանատարների որդիները այսօր, ինչպես իրենց հայրերը, ոչ միայն պարզապես մարտնչում են ճակատում, այլեւ իրական սխրանքներ են գործում: «Նախօրեին Մարտունիում կասեցվեց լայնածավալ տանկային առաջխաղացումը: Բացի այդ, Արայիկ Հարությունյանն ակնարկեց, որ առաջիկայում ճակատից շատ հետաքրքիր լուրեր են սպասում մեզ բոլորիս: Իսկ այն հարցին, թե ինչու է նա վտանգում իր կյանքը` պարբերաբար մեկնելով առաջնագիծ, նախագահն այդպես էլ չպատասխանեց: Կարծես դա ինքնըստինքյան հասկանալի է, եւ այլ կերպ վարվել պարզապես անհնար է: Հպարտ եմ ծանոթությամբ»,- գրել է լրագրողը: