|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Էրդողանը և Փեզեշքիանը զրույցի ընթացքում քննարկել են Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանը նշել է, որ առաջիկայում շարունակելու են աշխատել Թուրքիայի և Իրանի հարաբերությունները ինստիտուցիոնալ շրջանակում ամրապնդող քայլերի ուղղությամբ։
Զրույցի ավարտին Էրդողանը նաև շնորհավորել է Իրանի նախագահ Փեզեշքիանին Քուրբան Բայրամի առթիվ: