|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան մայրաքաղաք Դամասկոսում ընդունել է թուրքական բարձրաստիճան պատվիրակությանը, որի կազմում են եղել արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Գլխավոր հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալինը։ Այս մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։
Սիրիական կողմից բանակցություններին մասնակցել են արտաքին գործերի նախարար Ասադ աշ-Շեյբանին, պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան և Գլխավոր հետախուզական ծառայության ղեկավար Անաս Խատաբը:
Պաշտոնական բանակցություններ անցկացնելու նպատակով Դամասկոս ժամանած թուրքական պատվիրակությունը նախագահ աշ-Շարաայի հետ շուրջ երեք ժամ քննարկել են թուրք-սիրիական երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում առկա զարգացումները։
Փետրվարի 4-ին Անկարա կատարած այցի ընթացքում Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պայմանավորվել է Սիրիայի Պալմիրա քաղաքի մոտակայքում գտնվող անապատում թուրքական ռազմաբազա հիմնելու մասին։