|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի էական աճ։
Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետվության մեջ։
Մասնավորապես՝ 2024 թվականին գրանցվել է նմանատիպ 160 դեպք այն դեպքում, երբ 2023 թվականին այդ թիվը կազմել էր 78։ Այսպիսով, պետական սահմանի ապօրինի հատումների թիվն ավելացել է 82-ով կամ 105.1 տոկոսով։
Միևնույն ժամանակ, նվազում է արձանագրվել անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքերում։ 2024 թվականին գրանցվել է 15 նման դեպք՝ 2023 թվականի 24-ի փոխարեն։ Այսինքն՝ ցուցանիշը նվազել է 9-ով։