|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանին հանձնված քաղաքացին իր պատիժն էր կրում Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, նա դատապարտվել է սահմանն ապօրինի հատելու: Այս մասին հայտնում է Տելեգրամի Dejavu ալիքը:
«Արդեն տեղեկացրել էինք, որ 5 հայ գերիներին փոխանակել են Անար Գիասի Մամեդովն է, ով իր պատիժը կրում էր 2020 թ.-ի մարտի 14-ից Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում 329-րդ հոդվածի 1-ին մասի՝ պետական սահմանի ապօրինի հատում հոդվածով: datalex.am կայքում պարզ երևում է, որ Մամեդովի հարցով վերաքննիչ վճիռը մտել է օրինական ուժի մեջ ու ֆիքսված է` կալանքը մնում է անփոփոխ: Հետաքրքիր է, թե ինչի հիման վրա, ինչ իրավական ակտով են ազատ արձակել Անար Մամեդովին և հատկապես՝ ինչու՞ են գաղտնի պահում նրան արտահանձնելու փաստը»,- հայտնում է ալիքը