|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Առավոտից իրականացվող խուզարկությունները կապված են ընտրությունների հետ։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը։
«Ընտրություններին մոտ երեք օր է մնացել։ Ինչ-որ քրեական գործեր են սարքում հորս վրա, տղայիս վրա, ոնց հասկանում եմ՝ հայտնի շիբինի գործն է։ Ես գործի մասին չեմ ծանուցվել, սպասում եմ՝ փաստաբանը գա»,-ասաց թեկնածուն։
Նա մանրամասնեց, որ մարտի սկզբին որպես պատգամավոր փողոցներ են շիբինապատել, ինչը փորձում են ներկայացնել որպես ընտրակաշառք։
«Ոչ մի խնդիր չկա, սա աշխատելու է իրենց դեմ, ոչ մի ճնշվածություն չկա։ Մենք սովոր ենք, ես ասել եմ, մշտապես ընտրություններից առաջ իմ, իմ թիմի, իմ ընտանիքի անդամների դեմ արվել է, այնպես սովորական բան է»,-ասաց թեկնածուն։
Մանրամասն՝ տեսանյութում