|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Փետրվարի 9-10-ն ընկած ժամանակահատվածում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանդիպում են ունեցել ՌԴ Պետդումայի ներկայացուցիչների հետ:
ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ևս Մոսկվա էր մեկնել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, որ խոսվել է նաև հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության մասին, և ինքը ռուս գործընկերների մոտ բարձրացրել է սպանությունը կատարած Վալերի Պերմյակովին ՀՀ դատին հանձնելու հարցը:
«Հանձնելու առումով կարծես մտադրություն չկա այնտեղ, բայց իրենց վճռականությունը մեծ էր Պերմյակովին ամենախիստ պատիժը տալու: Իրենք ասեցին, որ իրենց մոտ գնդակահարությունը կա, ու ինքն արժանի է այդ պատժին: Ուղղակի չի կիրառվում այդ պատիժն իրենց մոտ, սառեցված է:
Նույնիսկ այսպիսի արտահայտություն եղավ որ Եվրոպայի հետ հարաբերությունները վերջնական խզելու պարագայում կարող է նաև վերանայվի գնդակահարության հարցը»,- նկարագրեց գյումրեցի պատգամավորը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: