|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Այս մասին հայտնում է rg.ru-ն։
«ԱՄՆ նախագահի կոչն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարության համապատասխան հրամանը, որպեսզի նրա զորամասերը վայր դնեն զենքերը և հանձնվեն»,- հայտարարել է ՌԴ նախագահը։
Միևնույն ժամանակ Պուտինը հիշեցրել է, որ ուկրաինացի զինյալները Կուրսկի շրջանի ներխուժման գոտում բազմաթիվ հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության դեմ, և այս ամենը ՌԴ գլխավոր դատախազության կողմից որակվում է որպես ահաբեկչություն։
Հանդիպմանը քննարկվել է նաև ընդհանուր առմամբ ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման հարցը։