|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ Կուրսկի մարզում երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա է զոհվել ուկրաինական անօդաչու թռչող սարքից մեքենայի վրա պայթուցիկ սարք նետելու հետևանքով, հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը:
«Ուկրաինական ԱԹՍ-ից պայթուցիկ սարք է նետվել քաղաքացիական ավտոմեքենայի վրա Կորենևսկի շրջանի Ապանասովկա գյուղում։ Ցավոք, այդ պահին մեքենայում գտնվող երեք մարդիկ զոհվել են, նրանցից երկուսը երեխա են»,– նշել է Ստարովոյտը իր Telegram-ալիքում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, պարբերաբար գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանների վրա, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում: