|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակը» գրում է․ ԱՄՆ-ից ընդամենը երկու օր առաջ վերադարձած Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա այցը մտահոգությունների առիթ է դարձել ՔՊ-ում։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Փաշինյանը երեկ Փարիզ է մեկնել` մասնակցելու Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Նախատեսված է նաեւ հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Սակայն իշխանական թիմում խոսում են, որ Ֆրանսիա մեկնելու անհրաժեշտությունն առաջացել է ԱՄՆ «մերժված այցից» հետո։
Վաշինգտոնում նման վերաբերմունքից հետո Նիկոլ Փաշինյանը, ասում են՝ ծանր տրամադրությամբ է Հայաստան վերադարձել եւ որոշել է հանդիպել Մակրոնի հետ` որպես մխիթարություն, եւ, ըստ ամենայնի, ճշտելու Հայաստանի` ԵՄ գնալու օրակարգը: Եվ եթե Արեւմուտքից աջակցություն չստանա, հնարավոր է նորից հետ կանգնեն դրանից ու գնան դեպի Ռուսիա։