|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ն դադարեցրել էր զենքի մատակարարումներն Ուկրաինային, սակայն արդեն վերսկսել է դրանք: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով չորս աղբյուրի։
Նշվում է, որ ԱՄՆ-ից զենքի մատակարարումներն Ուկրաինային վերսկսվել են անցած հանգստյան օրերին՝ փետրվարի 1-2-ին։
Աղբյուրներից երկուսի տվյալներով՝ Վաշինգտոնը սկզբում նախատեսում էր դադարեցնել Կիևին մատակարարվող ամբողջ օգնությունը։
Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում տարաձայնություններ կան՝ կապված ամերիկյան զինանոցներից սպառազինության փոխանցումների ծավալի հետ։
Ըստ Reuters-ի՝ ամերիկյան զենքերի մատակարարումների դադարեցումը վատ կանդրադառնար Կիևի մարտունակության վրա, և խաղաղության շուրջ բանակցություններում Ուկրաինան ոչ շահեկան դիրքում կհայտնվեր։
Սպիտակ տունը չի մեկնաբանել այս տեղեկությունները։