|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ զենքի պաշարները կարող են սպառվել մի քանի ամսից, եթե Սպիտակ տունը շարունակի զենք մատակարարել Ուկրաինային։ Նման կարծիք են հայտնել ամերիկացի ռազմական փորձագետներ, որոնց մեջբերում է Bloomberg-ը։
«Սա հսկայական սպառնալիք է մեր անվտանգության համար»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Էլեն Լորդը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկել Stinger հրթիռների իր պաշարների գրեթե մեկ քառորդը։
Ըստ փորձագետների՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկզբից ի վեր ԱՄՆ-ը «պատրաստության վիճակի է բերել» զենքի առկա պաշարների գրեթե մեկ երրորդը, սակայն ներկայումս պաշարների համալրմանն ուղղված պայմանագրեր չկան։