|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«ՀՀ ՄԻՊ-ի բարձր դիրքը զբաղեցնող անձն իրեն թույլ է տվել քրեական պատասխանատվությամբ սպառնալ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։ Ես բազմիցս առիթ ունեցել եմ գնահատական տալ նշված անձի գործունեությանը՝ նրան համարելով ՀՀ պատմության վատագույն ՄԻՊ-ը։ Ցավոք, տիկինը պարբերաբար ապացուցում է տվածս գնահատականի ճշմարտացիությունը»։
Նշենք, որ Անահիտ Մանսյանի գրառմանն արձագանքել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ կոչ անելով ՄԻՊ-ին դուրս գալ դատախազի դերից։