|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը թույլ չի տա Թուրքիային՝ սպառնալ Վաշինգտոնի դաշնակիցներին Սիրիայի հյուսիս-արևելքում։
ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը Sky News-ին ասել է. «Տեղեկություններ կան, որոնք ցույց են տալիս, որ Թուրքիան վարձկանների խմբի միջոցով պատրաստվում է ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիս-արևելքում քրդերի դեմ»:
«Բայդենի վարչակազմը թույլ չի տա Թուրքիային՝ սպառնալ մեր քուրդ դաշնակիցներին»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ը չեն կատարում Սիրիայի հարցում իրենց պարտավորությունները, այն է՝ հեռացնել քրդերին Թուրքիայի սահմանից 30 կմ խորությամբ, իսկ Էրդողանն էլ ակնարկել էր հնարավոր ռազմական գործողության մասին` ընդդեմ քրդերի: