|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կազանի օդանավակայանում անվտանգության նկատառումներով թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 31-ին հայտնել է «Ռոսավիացիայի» ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն։
«Քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով այսօր առավոտյան ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանի աշխատանքում»,- տելեգրամում գրել է նա:
Հստակեցվում է, որ ժամանակավորապես չեն իրականացվի թռիչքներ, չեն ընդունվի չվերթներ։ Օդանավակայանի ծառայությունները և ավիադիսպետչերները, անձնակազմը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։