|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքական իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները Իրանի և Աֆղանստանի հետ՝ որպես կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումների մաս: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, այդ մասին ասվում է հուլիսի 19-ին՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան թվիթերյան իր էջում հայտնել էր, որ ամեն օր Թուրքիայում հայտնաբերվում են կորոնավիրուսի ավելի քան 900 նոր հաստատված դեպքեր:
Նշենք, որ հուլիսի 19-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Իրանում մոտ 25 միլիոն մարդ վարակվում է նոր տեսակի կորոնավիրուսով: