|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայում աշակերտները վերադարձել են դասասենյակներ, երբ երկրի նոր իշխանությունները կարգադրել են վերաբացել դպրոցները, հայտնում է Reuters գործակալությունը:
Կիրակի առավոտյան աշակերտները սպասել են Դամասկոսի տղաների ավագ դպրոցի բակում և ծափահարել, երբ դպրոցի քարտուղար Ռաեդ Նասերը կախել է նոր իշխանությունների ընդունած դրոշը:
«Ամեն ինչ լավ է։ Մենք լիովին հագեցած ենք։ Մենք երկու-երեք օր աշխատեցինք դպրոցին աշակերտների անվտանգ վերադարձի համար անհրաժեշտ ծառայություններ մատուցելու համար»,-ըստ Reuters-ի՝նշել է Նասերը՝ հավելելով, որ Ջավդաթ ալ Հաշեմիի դպրոցը չի տուժել։