|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կ.Պոլսի Քարթալ շրջանում վերաբացվել է քաղաքապետարանի և մի շարք այլ կառույցների աջակցությամբ վերականգնված հայկական Սուրբ Նշան եկեղեցին:
Ըստ Trtturk-ի՝ եկեղեցու վերաբացման արարողությանը ներկա են եղել Քարթալի քաղաքային խորհրդի ղեկավարի թեկնածու Ալի Էքբեր Շահինը, Կ.Պոլսի պատրիարքարանի առաջնորդի փոխանորդ Արամ Աթեշյանը, համայնքապետ Ալթինոք Օզը, հայ հոգևորականներ, թուրք և հայ քաղաքացիներ:
Արարողության ժամանակ Աթեշյանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող ահաբեկչական գործողություններին: Վերջինս մաղթել է, որ նման գործողություններն այլեւս չկրկնվեն: