|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի Դեմրե քաղաքի Սուրբ Նիկոլաս Հրաշագործ եկեղեցում հնագետները հայտնաբերել են սրբի ենթադրյալ գերեզմանը։ Այս մասին հայտնում է Türkiye Today-ը։
Տաճարի երկհարկանի շինության պեղումները կատարվում են 1989 թվականից։ Դնրանք ղեկավարել է Մուստաֆա Քեմալի համալսարանի դոցենտ Էբրու Ֆաթմա Ֆինդիկը: Վերջին հետազոտություններն իրականացվել են երկու տարվա ընթացքում, և գետնի տակ 1,5-2 մ խորության վրա հայտնաբերվել է տեղական կրաքարից պատրաստված շուրջ 2 մ երկարությամբ սարկոֆագ։
Հնագետի խոսքով՝ մինչ դամբարանի հայտնաբերումը շրջակայքում հայտնաբերվել են կենդանիների ոսկորներ և կավե լամպերի բազմաթիվ բեկորներ։
«Մեր լավագույն հույսը սարկոֆագի վրա գրությունը գտնելն է։ Սա կօգնի պարզաբանել թաղման բովանդակությունը և թույլ կտա մեզ որոշել ստույգ ժամկետը»,- բացատրեց Ֆինդիկը: