|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եգիպտոսում՝ Ախեթաթոն հնագույն քաղաքի տարածքում պեղումներ իրականացնող հնագետները հայտնաբերել են 3300 տարվա դամբարաններ. ըստ yerkir.am-ի՝ հայտնում է pravda.ru-ն:
Դրանցում հուղարկավորված մարդկանց գլուխները զարդարում են կոնաձև տարօրինակ օբյեկտներ՝ ընդամենը 8 սմ բարձրությամբ: Դրանք վատ են պահպանվել, ամբողջությամբ պատված են ծակերով, որոնք, հավանորեն, միջատների գործունեության հետևանք են: Ըստ գիտնականների՝ կոները մեղրամոմից են պատրաստված: Թե ինչ գործառույթ են ունեցել դրանք, հնագետներն առայժմ ոչինչ ասել չեն կարող՝ նման իրեր առաջին անգամ են պեղվում:
Ախեթաթոնն աշխարհի ամենահանելուկային քաղաքներից է, այն գոյություն է ունեցել ընդամնեը 15 տարի՝ դրա հիմնադիր Էխնաթոն փարավոնի մահից հետո բնակիչները լքել են քաղաքը: