|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային զենքի կիրառման հիմք կարող է դառնալ Ռուսաստանի ուղղությամբ օդատիեզերական հարձակման զենքի զանգվածային արձակման մասին տեղեկությունը, գրում է «Коммерсантъ»-ը։
Նա պարզաբանել է, որ դրանց թվին է դասում ռազմական ինքնաթիռները, թևավոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը:
«Ռուսաստանի՝ միջուկային զենքի կիրառման անցնելու պայմանները հստակ նշված են։ Մենք կդիտարկենք այդ հնարավորությունը, երբ օդատիեզերական հարձակման զենքերի զանգվածային արձակման և մեր պետական սահմանը հատելու մասին արժանահավատ տեղեկություն ստանանք: Նկատի ունեմ ռազմավարական կամ մարտավարական ինքնաթիռները, թևավոր հրթիռները, անօդաչու թռչող սարքերը, հիպերձայնային և այլ ինքնաթիռները»,- միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում շեշտել է Վլադիմիր Պուտինը: