|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-ին հայտարարություն է տարածել առ այն, որ երկիրը կարող Է ինքնուրույն գործողություն սկսել Սիրիայում, եթե քրդական զինված կազմավորումները 30 կիլոմետր հետ չքաշվեն սիրիա-թուրքական սահմանից. հայտնում է France-Presse գործակալությունը:
«Մենք մեզ իրավունք ենք վերապահում Սիրիայում վերսկսելու ռազմական գործողությունը, եթե ահաբեկիչները 30 կիլոմետր տարածությամբ մոտենան Թուրքիայի սահմանին կամ շարունակեն գրոհները Սիրիայի ցանկացած այլ շրջանից»,- մանրամասնել Է Թուրքիայի ղեկավարն ու շարունակել, որ Թուրքիան և Ռուսաստանը նոյեմբերի 1-ին համատեղ պարեկություն կսկսեն Սիրիայի հյուսիս-արեւելքում: