|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բելառուսի զինված ուժերի մեքենայացված բրիգադներից մեկի տանկերը վերաբաշխվում են Ուկրաինայի հետ սահմանին՝ սահմանապահ զորքերի խմբերն ուժեղացնելու որոշման շրջանակում։ Այս մասին հայտնում է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զինտեխնիկան բեռնվում է երկաթուղային տրանսպորտի վրա և ուղարկվում դեպի նշանակված տարածքներ։
Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել էր ուժեղացնել զորքերը Գոմելի և Մոզիր մարտավարական ուղղություններում՝ «հնարավոր սադրանքներին արձագանքելու համար»։ Հատուկ գործողությունների ուժերի, ցամաքային զորքերի և հրթիռային ուժերի ստորաբաժանումները, ներառյալ «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը և «Իսկանդեր» համալիրները, ևս ուղարկվում են դեպի նշանակված տարածքներ, հավելում է ՏԱՍՍ-ը: