|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երկուշաբթի օրը` օգոստոսի 12-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձակուրդն ավարտվում է, ու վերջինս կանցնի աշխատանքի: «Ժողովուրդ» օրաթերթի` կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանը կառավարական կաբինետներում փոփոխություններ սկսի. տարբեր պաշտոնանկություններ ու նշանակումներ են սպասվում:
Մեր աղբյուրները նշում են, որ անհամբեր սպասում են նաև Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, որտեղ վարչապետը պետք է հանդես գա կոնկրետ ուղերձներով. դրանք վերաբերելու են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Ադրբեջանի հոխորտանքներին, թե պետք է ՀՀ Սահմանադրությունը փոխվի, ինչպես նաև առաջիկա իր անելիքներին:
Կառավարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին նաև, որ պետք է վերջնական որոշում կայացվի, թե Հայաստանը կմասնակցի՞ արդյոք Բաքվում կայանալիք COP 29-ին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։