|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Դեկտեմբերի 10-ին ՊՆ զորամասերից մեկում մահացած Վանիչկա Հովակիմյանի մահվան գործով նշանակված ծառայողական քննությունը դեռ չի ավարտվել: Այս մասին թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Թղթակիցը նաև հարցրել է, թե արդյոք այդ զորամասում պաշտոնանկություններ եղե՞լ են:
Մամուլի խոսնակը պատասխանել է՝ դեռ չկան, բայց որ լինելու են, դա միանշանակ է: Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ Վ.Հովակիմյանի մահվան գործով կալանավորվել են նրա համածառայակիցներ Շմավոն Կյուրեղյանը և Պարույր Մկրտչյանը»:
Մանրամասներն` օրաթերթի այսօրվա համարում: