|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ալիևն անդրադարձել է Մեծ Բրիտանիայում Փաշինյանի հետ չկայացած հանդիպմանը։
«Եթե նա (Փաշինյանը) չցանկացավ ինձ հետ խոսել, ապա ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել։ Եթե նա չցանկացավ խոսել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, ինչո՞ւ եկավ Լոնդոն», - ասել է Ալիևը:
Հիշեցնենք, որ Բաքուն մեղադրել էր Երևանին այն բանում, որ Փաշինյանը հրաժարվել է Ալիևի հետ հանդիպումից։ Ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ, ընդհակառակը, հայկական կողմն առաջարկել է Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում անցկացնել, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել է։