|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անկարան կենտրոնացած է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության վրա. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անկարայում կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանելով անցնող տարվա արդյունքները։
Թուրք նախարարի խոսքով՝ Թուրքիան Հայաստանի հետ երկխոսության հարցում սերտորեն համակարգում է իր գործողությունները Ադրբեջանի հետ։
Չավուշօղլուն հիշեցրել է նաև վերջերս Մոսկվայում կայացած «3 + 3» ձևաչափով հանդիպումը։ Նա նշել է, որ նման հանդիպումները նշանակալից են, և Անկարան պատրաստ է ընդունել հաջորդը։ Այս ձևաչափով երկխոսությունը կազմակերպվելու է ռոտացիոն սկզբունքով։