|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի Չանաքքալե, Այդըն և Իզմիր նահանգներում անտառային հրդեհներ են։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը։
Առաջին հրդեհը սկսվել է Իզմիր նահանգի Քարաչադաղ գյուղի մոտ կեսօրից հետո։ Դրանից հետո կրկին հրդեհ է բռնկվել Գերմիյան գյուղի մոտ գտնվող Չեշմե հանգստավայրի տարածքում։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրշեջներին օգնելու համար ուղարկել է լրացուցիչ հինգ ուղղաթիռ։