|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2011 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնության անտառներում բռնկվել են 8816 անտառային հրդեհներ, որոնք ընդգրկել են 315 հազար հա ընդհանուր մակերես, ինչը 2,1 անգամ գերազանցում է 2010-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (151 հազար հա). տեղեկացնում է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունը:
Մեկ օրվա ընթացքում հրդեհների մակերեսը երկրում ավելացել է 1,7 անգամ։ «Այժմ Ռուսաստանի տարածքում շարունակում է գործել բնական հրդեհների 180 հազար օջախ, որն ընդգրկում է ընդհանուր առմամբ 103 հազար հա տարածք»,- նշված է ծառայության հաղորդագրության մեջ։
Առավել ծանր իրադրություն է Յակուտիայում, Ամուրի մարզում եւ Կրասնոյարսկում, հիմնական պատճառը` տաք եղանակն է։