|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իշխանությունն իր քաղաքական գծից տարբերվող ցանկացած մոտեցում` դա կարտահայտվի անհատական, թե խմբային դրսևորմամբ, հռչակում է թշնամական: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Դրա հետևանքը խաղաղ հավաքի մասնակիցների վրա գազանաբար հարձակումներն են, մարդկանց ազատությունից զրկելը, հարձակումներն այն ինստիտուտների նկատմամբ, որոնք պետության իմունիտետն են ապահովում:
Իշխանությունն իր անպատվաբեր գործունեության մեջ դաշնակից է ընտրել Թուրքիային և Ադրբեջանին, իսկ լուռ աջակցության դերը պատկանում է այն դերակատարներին ու միջազգային կառույցներին, որոնք աչք են փակում Հայաստանում տեղի ունեցածի վրա»: