|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա՝ մասնակցելու 15-րդ Պետերսբերգյան կլիմայական երկխոսության բարձր մակարդակի հանդիպմանը:
Լրատվամիջոցների տվյալով՝ միջոցառմանը սպասվում է Ալիևի և Շոլցի ելույթը:
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբենշթրայթը հայտնել է, որ Ալիև-Շոլց հանդիպմանը երկկողմ հարաբերություններից բացի՝ անդրադարձ կլինի արտաքին և անվտանգության քաղաքականությանը, ինչպես նաև տնտեսությանն ու էներգետիկային:
Այցի շրջանակում նախատեսված են նաև Իլհամ Ալիևի հանդիպումները Գերմանիայի նախագահի և արտգործնախարարի հետ: