|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆրանսիան գործընկերների հետ կոալիցիա կկազմի Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հրթիռներ և ռումբեր փոխանցելու համար: Ինչպես տեղեկանում ենք Le Monde պարբերականից, այս մասին փետրվարի 26-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Փարիզում Ուկրաինային նվիրված խորհրդաժողովից հետո Մակրոնը լրագրողներին ասել է, որ որոշվել է «ստեղծել կոալիցիա խորը հարվածների և, հետևաբար, միջին և մեծ հեռահարության հրթիռների և ռումբերի» մատակարարման համար։
The Kyiv Independent պարբերականն իր հերթին հիշեցնում է, որ Ուկրաինան վաղուց դիմել է դաշնակիցներին՝ մեծ հեռահարության զենքերի մատակարարման համար, սակայն Մոսկվայի հետ հարաբերությունները չսրելու համար Արևմտյան երկրները դանդաղ են իրականացնում այս գործընթացը։ Ֆրանսիան արդեն Ուկրաինային մատակարարել է մեծ հեռահարության SCALP հրթիռներ, որոնք կարող են անցնել 250 կմ։