|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանը ստիպված է պատրաստվել ԱՄՆ-ի կողմից միջին հեռահարության հրթիռների պոտենցիալ տեղակայմանը: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված մեկնաբանությունում. հայտնում է РИА Новости-ն:
«ԱՄՆ-ն ակտիվորեն մշակում է միջին հեռահարության հրթիռային նոր համակարգեր: Ստիպված ենք պատրաստվել դրանց պոտենցիալ տեղակայմանը»,- ասվում է հաղորդագրությունում և նշվում, որ ՌԴ-ն թույլ չի տա, որ իր պատասխան քայլերը մեկնաբանվեն որպես Ռուսաստանի կողմից հրթիռային սպառնալիք: