|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվայի հայ համայնքն առաջիկա նախագահական ընտրություններում կպաշտպանի ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։
«Մենք կազմակերպիչներ ենք, և որպես մոսկովյան հայ համայնքի ներկայացուցիչներ, նույնպես հայտարարում ենք մեր աջակցությունը նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին»,-ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հարյուրամյակին նվիրված երեկոյի ժամանակ։
Նավոյանի կարծիքով, միջազգային հարաբերությունների փոփոխության համատեքստում Պուտինը այն թեկնածուն է, որը «լավագույնս համապատասխանում է չափանիշներին, որոնք բխում են Ռուսաստանի և ողջ աշխարհի ազգային շահերից և ռազմավարական ապագայից»։
ՌԴ Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։