|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ամերիկացի միլիարդատեր և գյուտարար Իլոն Մասկը ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածուի դեմ մահափորձից հետո հայտարարել է, որ լիովին աջակցում է նրան։
«Ես լիովին աջակցում եմ նախագահ Թրամփին և նրա շուտափույթ ապաքինման հույս ունեմ», - նշել է նա X-ի իր միկրոբլոգում՝ հրապարակելով մահափորձի տեսանյութը։
Հիշեցնենք, որ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Գնդակը դիպել է Թրամփի ականջին։ Երկու մարդ զոհվել է, այդ թվում՝ կրակողը։ Ըստ ԶԼՄ-ների, վերջինիս գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։
Ավելի վաղ ՀԴԲ-ն հրապարակել էր կրակողի անունը․ նա Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսն էր։
Հիշեցնենք, որ օրերս Bloomberg-ը հայտնել էր, որ Իլոն Մասկը գումար է նվիրաբերել հանձնաժողովին, որն աշխատում է Դոնալդ Թրամփին ընտրելու ուղղությամբ։