|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մահացել է հայ լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ՄԳԱ ակադեմիկոս, Լրագրողների միության անդամ Լավրենտի Միրզոյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա որդին, Աշոտ Միրզոյանը։
Լավրենտի Միրզոյանը ծնվել է 1950 թվականի մայիսի 22-ին Հայկական ԽՍՀ Շամշադինի շրջանի Չորաթան գյուղում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։
Աշխատել է հանրապետական մամուլում, խմբագրել «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» հանդեսը, «Հայ աշխարհ»,«Էրեբունի» թերթերը, եղել հայագիտական «Պայքար» ամսագրի խմբագիր-տնօրենը։