|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2023 թվականի ընթացքում Հայաստանի թեկնածությունը հաջողությամբ անցել է միջազգային կազմակերպությունների բոլոր ընտրություններում։ Այդ մասին սոցիալական ցանցի X հարթակում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Մեր շնորհակալությունն ենք հայտնում այն երկրներին, ովքեր սատարել են Հայաստանի թեկնածությունը։ Երախտապարտ ենք բոլոր գործընկերներին, ովքեր աշխատել են համապատասխան փաթեթների վրա»,- գրել է Բադալյանը՝ կից ներկայացնելով միջազգային կազմակերպությունների ցանկը, որտեղ կայացած ընտրություններում հաստատվել է Հայաստանի թեկնածությունը: