|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այցելել է Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբ և փաստաթղթեր ներկայացրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Mehr գործակալությանը։
Նշվում է, որ Ղալիբաֆը համարվում է Իրանում նախագահական ընտրությունների ամենահավանական ֆավորիտներից մեկը։ 2005-2017 թվականներին նա զբաղեցրել է Թեհրանի քաղաքապետի պաշտոնը։ Ղալիբաֆն արդեն առաջադրվել է երկրի նախագահի պաշտոնի համար 2005 թվականին, սակայն զբաղեցրել միայն չորրորդ տեղը։