|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի և Հայաստանի երեկվա համատեղ հայտարարությունը հենց այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության ճանապարհին։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին։
«ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել պայմանավորվածությունների կատարման շուրջ երկխոսության շարունակմանը»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի գրասենյակի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի համատեղ հայտարարության համաձայն, Ադրբեջանը պատրաստվում է ազատ արձակել 32 հայ, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինծառայողի։